Ավելին 1 տարի առաջ - 14:56 08-07-2025

Մոսկվայում ձերբակալվել է մաքրուհի՝ մի քանի բնակարանից գողությունների մեղադրանքով

Մոսկվայում ձերբակալվել է 49-ամյա մաքրուհի, որը կասկածվում է մի շարք բնակարաններից գողություններ կատարելու մեջ։ Ըստ նախնական տվյալների՝ հաստատվել է առնվազն հինգ դեպք, սակայն իրավապահները չեն բացառում, որ գողությունների թիվը կարող է ավելի շատ լինել։

Մաքրուհու ծառայություններից օգտվողներից մեկը նկատել է գումարի և իրերի կորուստ՝ ներառյալ բանկային քարտ, զարդեր և բրենդային պայուսակ և այլն։ Կասկածը փարատելու համար նա բնակարանում տեղադրել է թաքնված տեսախցիկներ, որոնք էլ ֆիքսել են գողության փաստը։

Ձերբակալված մաքրուհին խոստովանել է, որ գողացած իրերը նվիրել է դստերը։ Հետաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է