Ներքին 4 տարի առաջ - 20:35 07-08-2022

Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԱԾ-ի տնօրենին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցու մուտքը Հայաստան․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անթույլատրելի իրականություն, որում հայտնվել ենք մենք:

ՀՀ վարչապետին ենթակա մարմին հանդիսացող Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից արգելվել է սփյուռքում ապրող մի շարք հայերի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեությունը համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը հայրենիք, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2022 թվականի օգոստոսի 4-ի ՀՀ կառավարության նիստում, հանձնարարական է տվել իրեն ենթակա ԱԱԾ-ի տնօրենին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցու մուտքը Հայաստան՝ սահմանի իրենց համար նախընտրելի ցանկացած հատվածից և ապահովել նրանց անվտանգ տեղաշարժը Հայաստանի տարածքում։

Ես այս իրականությունը հանդուրժել չեմ կարող և պատրաստ եմ այդ ամենի դեմ վճռական պայքարի։ Հուսամ կգտնվեն հայրենասեր և գիտակից մարդիկ, ովքեր այդ պայքարին ուժ, շունչ և բովանդակություն կհաղորդեն՝ մեկտեղելով մեր ջանքերը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի