Ներքին 4 տարի առաջ - 20:24 04-08-2022

Զովունիում օրվա ընթացքում երկուսից չորս ժամ հոսանք չեն ունենում

«Այնպես չէ, որ ամեն օր անջատում են, շաբաթը մեկ կամ երկու անգամ կարող է անջատումներ անեն, աշխատանքները կատարեն ու նորից միացնեն»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Զովունի գյուղի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանը՝ անդրադառնալով գյուղում էլեկտրաէներգիայի՝ վերջին շրջանում հաճախակի դարձած անջատումներին։

Հարցին, թե մինչև քանի ժամ կարող են գյուղացիները լույս չունենալ, Ղարիբյանն ասաց. «Երկու ժամ, չորս ժամ․ նայած էլի»։ Դիտարկմանը, թե այդ հաճախակի անջատումները պատճառ են դարձել գյուղացիների կենցաղայն տեխնիկայի փչանալուն, Արտաշես Ղարիբյանն ասաց.

«Ես նման տեղեկություն չունեմ, եթե նման բան լիներ, տեղյակ կլինեի»։

Էլեկտրալարերի փոփոխման աշխատանքների ավարտի ժամկետի մասին ևս Ղարիբյանը տեղեկություն չուներ. «Ավելի ճիշտ կլինի՝ էլեկտրացանցից ճշտեք»։

Թե ինչ էլեկտրալարեր են փոխում, երբ են սկսել աշխատանքները և երբ ավարտին կհասցնեն, Օragir.news-ը փորձեց պարզել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ից։

Ընկերության խոսնակ Նատալիա Սարջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոնկրետ հասցեներ են պետք իրեն, այսինքն՝ համայնքում տիրող իրավիճակին մեծ հաշվով ծանոթ չէ․ «Ես չգիտեմ՝ դուք ում հետ ինչ եք խոսել, բայց մինչև կոնկրետ հասցե ինձ չասեք, ես ոչինչ չեմ կարող ասել»։

Հարցին, թե Զովունիում էլեկտրալարեր փոխվո՞ւմ են, որի պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում, Սարջանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, հնարավոր է՝ ինչ-որ մի տեղ էլ փոխում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում