Ներքին 5 տարի առաջ - 16:12 18-07-2021

Ժամացույցը միացված, և «Զանգեզուրներին» տիրանալու է այս երկուսից այն ազգը, որն ավելի տոկուն է, ավելի մարտունակ, ավելի խելացի և նպատակաուղղված. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Բաքվի բռնապետի «Արևելյան Զանգեզուրը» այդքան էլ սարսափելի չէ, որքան, որ կարող է թվալ առաջին հայացքից։
Խնդիրն այն է, որ նա, ըստ էության, վիճակ է նետել մեզ․ այո՛, «երկու Զանգեզուրները» վաղ թե ուշ միանալու են, խնդիրն այն է, թե ո՞ւմ գերիշխանության ներքո՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական։

Եվ այսպես, վիճակը նետված է, պատկերավոր ասած՝ ժամացույցը միացված, և «Զանգեզուրներին» տիրանալու է այս երկուսից այն ազգը, որն ավելի տոկուն է, ավելի մարտունակ, ավելի խելացի և նպատակաուղղված։
Ընդ որում, մենք, եթե կուզեք, ունենք առավելություն՝ նահանջելով «փրկվելու» համար նույնիսկ չնչին աշխարհագրական խորության բացակայությունը, ուստի կա՛մ մեզ մորթելու են «Արևմտյան Զանգեզուրում», կա՛մ մենք կրկին ազատագրելու ենք «Արևելյան Զանգեզուրը»»:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան