Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:25 03-08-2022

Մինչ տղաները փորձում են պահել դիրքերը, նիկոլականներն ակտիվորեն մեղավորներ են փնտրում․ իսրայելագետ

Արցախի նկատմամբ ադրբեջանական նոր ռազմական ագրեսիային զուգահեռ ՀՀ իշխանություններին հարող տելեգրամյան ալիքները սկսել են նոր մեղավորներ փնտրել՝ ի դեմս ռուս խաղաղապահների։ Ի դեպ, նշենք, որ ադրբեջանական մամուլում եւս թիրախավորվում են խաղաղապահները։ Հարցի վրա ուշադրություն է հրավիրել Մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Մինչ տղաները փորձում են պահել դիրքերը, նիկոլականներն ակտիվորեն մեղավորներ են փնտրում։ Ուղղակի մոլորվեցի. այս անգամ ո՞վ է մեղավոր՝ նախկինները, թե՞ ռուսները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է փորձագետը՝ նկատելով, որ «Երեւանի ղեկավարությունը հպարտանում է նրանով, որ օպերատիվ կերպով զորքերը դուրս են բերում Արցախից։ Իսկ գուցե արժե հետ չքաշվել, այլ ընդհակառակը, զինված ուժեր ուղարկել օգնության»:

«Թե՞ հույսն այն է, որ Մոսկվան կկռվի։ Տխրեցնեմ. բացի Արցախի ՊԲ-ից ու ՀՀ զինված ուժերից, ոչ ոք չպետք է ապահովի անվտանգությունը»,- նշել է փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա