Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:00 23-11-2023

Եղբայրս ու իր նման տղաները կյանքով են պահել Արցախը. հիմա ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ բարձունքն է մերը. արցախցի զոհված զինվորի քույր

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալեքսեյ Ասրյանը ծնվել է 2001թ. հոկտեմբերի 28-ին, Ստեփանակերտում: 2020թ.-ին բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ զորակոչվել է բանակ, ծառայել է Մարտունի 2-ում․ Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի քույրը Ալիսա Ասրյանը։

«Ալեքսեյը, որ իմացավ Մարտունի 2-ում է ծառայելու, շատ էր ուրախացել…մենք էնպիսի տպավորություն ունեինք, որ եղբայրս ծառայության չի գնում: Ալյոշկան ծառայության ընթացքում շատ էր փոխվել, ավելի ինքնավստահ էր դարձել: Երբ պատերազմը սկսվեց, եղբայրս 9 ամսվա ծառայող էր, տիրապետում էր АГС կոչվող զինատեսակին, և դա էր պատճառը, որ Ալեքսեյին դիրքից դիրք էին տեղափոխում:

Հոկտեմբերի 4-ից արագ արձագանքման ջոկատում էր, որ տարածքում վիճակը վատ էր լինում, տանում էին այդտեղ, բայց մեզ ոչինչ չէր ասում։ Ասում էր՝ հեռուստացույցով ի՞նչ են ասում, ե՞րբ կվերջանա պատերազմը, նույնիսկ խոսելուց իրեն էնպես էր պահում, որ ոչինչ չկասկածենք:

Ասում էր՝ տեղս շատ լավ է, դեռ մեր պոստը ապահով ու անվտանգ է, հանգիստ եղեք։ Այնինչ պատերազմի ամենաթեժ կետերում էր, ուղղակի իր տեսակն էր այդպիսին, չէր ուզում, որ մտահոգվեինք, չէր սիրում խոսել դժվարություններից»,- շարունակում է Ալեքսեյ Ասրյանի քույրը՝ Ալիսա Ասրյանը:

Մարտերը ծանր էին, բայց հաղթելու վճռականությունը ստիպում էր չընկրկել:
«Ծիծաղի ու հումորների արանքից Ալեքսեյը մամային հարցնում էր՝ լուրերով ի՞նչ են ասում, ե՞րբ կվերջանա պատերազմը:
Եղբորս տեղափոխել էին Վարանդա (Ֆիզուլի), բայց ինքը չէր ասում, երբ հարցնում էինք՝ կարո՞ղ ա քեզ տեղափոխեն, ասում էր՝ բա իմ պոստը ո՞վ պահի»,- պատմում է հերոսի քույրը:

Ասրյանները որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 24-ին, այնուհետև նրանց ընտանիքի համար սկսվել են սպասումի տանջալից ամիսները: Ալեքսեյի մարմինը հայտնաբերվել է որոնումների 10-րդ ամսում:
10 ամիսների որոնումներից հետո դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է տղայի ինքնությունը, բայց հայրը չի հավատացել ԴՆԹ թեստի արդյունքին, մասունքները Մոսկվա է ուղարկել՝ ճշգրիտ հաստատման համար, Մոսկվայում հաստատվել է:

Ալեքսեյը մասնակցել է Մարտունու, Կարմիր շուկայի և Վարանդայի մարտերին։ Զոհվել է Վարանդայում, հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը:

Ալեքսեյը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։
Ալիսան ասում է՝եղբայրս ու իր նման տղաները կյանքով են պահել Արցախը.հիմա ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ բարձունքն է մերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին