Արտաքին 8 ամիս առաջ - 23:06 07-02-2026

Ռուսաստանը չկարողացավ պահել իր դիրքերը Անդրկովկասում. Սատանովսկի

Մեր բոլոր կապերը վերջին տասնամյակներին փլուզվում են։ Այս մասին «Свободная пресса» ռուսական ինտերնետ-պարբերականի հետ զրույցում ասել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Մենք այժմ ինչպիսի՞ կապ ունենք Վենեսուելայի հետ։ Իսկ դիրքերը Սիրիայում ինչպիսի՞ն են։ Դե, դրանք չկան։ Ռուսաստանում արգելված կազմակերպության նախկին պարագլուխը գալիս է Մոսկվա՝ խոսելու Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ (խոսքը Պուտինի հետ Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հանդիպման մասին է)։

Մեր դիրքերն Աֆղանստանում ինչպիսի՞ն են։ Այն, որ մենք չգիտես ինչի համար ընդունեցինք այդ ռեժիմը եւ չգիտես ինչի համար ընդհատեցինք թալիբներին ահաբեկիչ ճանաչելը, չի նշանակում, թե նրանք դադարել են այդպիսին լինել։ Օրինակ, նրանք հենց նոր Աֆղանստանում ստրկություն են մտցրել՝ գուլամների կարգավիճակ։ Ես արդեն չեմ խոսում կանանց դեմ օրենքների մասին։

Մենք, մեղմ ասած, խաբվում ենք, երբ դատում ենք մեր կապերի եւ դիրքերի մասին, որովհետեւ մենք ի վիճակի չենք պահպանել դրանք։ Մենք անգամ Միջին Ասիայում եւ Անդրկովկասում չկարողացանք մնալ, մեր դիրքերը Ղազախստանում վիրտուալ իրականություն են։ Ռուսաստանը 350 տարի ստեղծեց իր դիրքերը, եւ այժմ պատմության այդ 350 տարիները աղբանոց են նետվել։ Իսկ մենք Թեհրանի պատճառով անհանգստանալու ենք... Տեսնես ինչո՞ւ»,- նշել է Սատանովսկին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը