Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 09:18 27-07-2022

Հաղորդավարուհին ուշագնաց է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների բանավեճի ժամանակ


Երեքշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ հարցի վրա անսպասելիորեն ընդհատվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների բանավեճը։ Արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի հեռուստաբանավեճը հեռարձակվել է TalkTV-ի ուղիղ եթերում և The Sun-ի կայքում։

Միջադեպը տեղի է ունեցել Թրասի պատասխանի ժամանակ։ «Եթե նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] հաջողության հասնի Ուկրաինայում, նա դրանով չի սահմանափակվի։ Նա մարտահրավեր է նետելու ազատությանը և ժողովրդավարությանը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը, սակայն նրա արտահայտությունն ընդհատվել է դղրդյունով։

Նախարարն ասել է «Աստված իմ», որից հետո հեռարձակումն ընդհատվել է։ Ուղիղ եթերում տեսանյութը փոխարինվել է էկրանին՝ տեխնիկական դժվարությունների մասին նախազգուշացմամբ։

Քառորդ ժամ անց հեռուստաալիքը բացատրել է, որ հեռարձակման դադարեցման պատճառը «բժշկական խնդիրն է» եղել։ TalkTV-ի հաղորդավարը վստահեցրել է, որ ստուդիայում «ամեն ինչ կարգին է», և երկու թեկնածուներն էլ «շարունակում են պատասխանել մարդկանց հարցերին», բայց ինքնին բանավեճը չի ցուցադրվում։

Ինչպես հայտնում է BBC Broadcasting Corporation-ը, միջադեպի պատճառ է դարձել այն, որ հաղորդման հաղորդավար Քեյթ ՄաքՔենը կորցրել է գիտակցությունը և ընկել։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ