Արտաքին 4 տարի առաջ - 17:28 26-07-2022

Հունաստանը խզել է ՌԴ-ի հետ բոլոր կապերը․ ՌԴ դեսպան

Աթենքում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցիչ Անդրեյ Մասլովը հայտարարել է Հունաստանի հետ բոլոր երկկողմ շփումների ամբողջական զրոյացման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Հունաստանում Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ փետրվարի վերջից երկու երկրների դիվանագիտական ​​հարաբերություններն ամբողջությամբ խաթարվել են։ Դեսպանատան միջոցով Հունաստանի հետ կապեր չկան, ընդհատվել են նաև համագործակցության բոլոր ձևերը։

Աթենքում Ռուսաստանի դեսպան Մասլովն ընդգծել է, որ կորել են նաև այն բոլոր համատեղ զարգացումները և երկկողմ հարաբերությունները, որոնք Հունաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը կառուցում էին տասնամյակներ շարունակ։

Անդրեյ Մասլովը նշել է նաև, որ Հունաստանում մեծանում է այն քաղաքացիների դժգոհությունը, որոնք քննադատում են կառավարությանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ երկրի վերաբերմունքի համար։ «Վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարությունն իր գործողություններով հասցրեց այն աստիճանի, որ Հունաստանը դարձավ Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկիր, և դա չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը երբեք և նաև վերջին շրջանում ոչ մի վատ բան չի արել Հունաստանին»,- ամփոփել է Հունաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Մասլովը։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին