Ներքին 4 տարի առաջ - 19:11 24-07-2022

Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի. Վարդան Ոսկանյան

«Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի ամեն անկյունում հազարամյակների հայկական ներկայությունը մեր նախնիներն արձանագրել և փաստել են նաև նյութական մշակույթի սքանչելի կոթողներով»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ լուսանկար է հրապարակել Սյունիքի Աղիտու գյուղի հայկական հուշարձանից:

«Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի Աղիտու գյուղի այս կոթողը մեր փառապանծ նախնիները կառուցել են Ք․ 6-7-րդ դարերում։ Ոչ մասնագետի աչքով այն բավական ընդհանրություններ ունի Օձունի նույն ժամանակահատվածի նմանօրինակ հուշարձանի հետ։

Մինչդեռ Բաքվի բռնապետական վարչախմբի նախագահական գրադարանում տեղ գտած հերթական տգետ «ուսումնասիրության»՝ ավելի ճիշտ, զեղծարարության մեջ այն ոչ միայն ներկայացված է իբր ադրբեջանական, այլ նաև մեզ մեղադրում են գոյություն չունեցող և չունեցած «Արևմտյան Ադրբեջանում» (այդպես են կոչում ՀՀ տարածքը Բաքվի քարոզիչները) գտնվող այս կոթողի նկատմամբ իբր վանդալիզմի մեջ։

Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի ամեն անկյունում հազարամյակների հայկական ներկայությունը մեր նախնիներն արձանագրել և փաստել են նաև նյութական մշակույթի սքանչելի կոթողներով։
Ուստի Հայաստանի սրբազան տարածքը ճանաչելը, խնամելը, թշնամուց պաշտպանելն ու ընդարձակելը ոչ միայն տուրք է մեր նախնյաց հիշատակին, այլ նաև մշակույթի և քաղաքակրթության պահպանմանն ու զարգացմանը միտված մարդասիրական պարտք»-գրել է Ոսկանյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին