Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:06 22-07-2022

Զգոնության մասին գրությունը ուղարկվել է ԱԻՆ կառույցներին, ոչ թե մարզպետներին. ԱԻՆ-ի պարզաբանումը

Ըստ մամուլի՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը օրերս գրություն է ուղարկել բոլոր մարզպետարաններին եւ հորդորել անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան եւ սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում։

Այս թեմայի շուրջ oragir.news-ը զրուցեց ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով, անդրադառնալով վերոնշյալ թեմային, ասաց. «Տեսեք, մենք ահազանգը ստացել էինք մետրոպոլիտենից։ Հետագա գործողությունները եղել են հետևյալը․ այդ գրությունը մենք փոխանցել ենք մեր համապատասխան կառույցներին, այսինքն՝ ԱԻՆ-ի ստորաբաժանումներին՝ ամբողջ հանրապետությունով մեկ։ Իսկ մարզպետարաններին կամ մարզպետներին մենք հավելյալ ոչ մի գրություն չենք ուղարկել, ուղղակի գրություն ենք ուղարկել մեր մնացած ծառայություններին, որ նման բովանդակությամբ տեղեկատվություն ենք ստացել, որ աշխատանքներ իրականացնելիս լինեն ավելի զգոն։ Մարզպետարանների և մարզպետների հետ մենք որևիցե կոնտակտի մեջ չենք եղել, որևիցե գրություն չենք ուղարկել»,- նշեց Կոստանյանը։

Հարցին, թե ինչ գրության մասին է, ինչ բովանդակություն ուներ այն, Կոստանյանն ասաց. «Տեսեք, մենք ահազանգը ստացել էինք մետրոպոլիտենից՝ գրություն ստանալու մասին, գրության օրինակը հրապարակված կա։ Մեր կայքում, բնականաբար, չկա, բայց որոշ լրատվամիջոցներ դա իրենց կայքում հրապարակել են։ Մենք նման ինֆորմացիաները հրապարակային չենք տրամադրում, թե ինչ ձևով է փոխանցվել լրատվական կայքերին, չենք կարող ասել։ Բայց տարբեր կառույցներին այս գրությունը, ըստ էության, ուղարկվել էր։ Այս գրությունը առաջինը ուղարկվել է քաղաքապետարանին՝ մեյլային տարբերակով, իրենք փոխանցել են մեզ, մենք փոխանցել ենք հատուկ ծառայություններին՝ ԱԱԾ-ին և ոստիկանությանը։ Թե այդ գրությունը որտեղից է դուրս եկել և հասել լրատվամիջոցներին, դա հարցի մյուս կողմն է»,- ասաց Կոստանյանը։

Իսկ մեր այն հարցին, թե նա իրո՞ք տեսնում է ահաբեկչության վտանգ, որ նման քայլերի են դիմել, թե զգուշությունից ելնելով են մյուս ծառայություններին ուղարկել, Կոստանյանը պատասխանեց. «Նման վտանգ տեսնելը իրականում մեր տիրույթում չէ, մենք դեպքերին համապատասխան արձագանք ենք տալիս կամ փոխանցում ենք տվյալ կառույցներին, ովքեր ի պաշտոնե պետք է զբաղվեն դրանով։ Մենք ստանում ենք ահազանգ, գնում ենք ահազանգի հետևից»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին