Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:10 21-07-2022

Դատական համակարգի բարեվարքությունը միջոց է՝ ոչ ցանկալի անձանցից ազատվելու. իրավաբան

«Այդ բարեվարքության անվան տակ իրականացնելու են իրենց 4 ու կես տարվա երազանքը համարվող վեթինգը և անցանկալի դատավորներին ուղղակի սեփական քմահաճույքով բարեվարքության նորմերին չհամապատասխանելու հիմքով ազատելու են դատական համակարգից»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում բոլոր դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգմանը։

Հիշեցնենք՝ Կառավարությոն նիստում Կարեն Անդրեասյանը ընդգծել էր, որ բարեվարքության ստուգում է նախատեսվում դատավորների, դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների համար:

«Ինչպես բոլոր նորմալ երկրներում, Հայաստանում էլ կարող է լինել դրա կարիքը, երբ որ բարեվարքության նորմեր են սահմանում, այս կամ այն դատավորի որակները ստուգում, բայց Հայաստանում դա հերթական մահակի նշանակությունն է ունենալու դատավորի և դատաիրավական համակարգի համար, լինեն դատավորներ, դատախազներ, թե քննիչներ։ Նրանք զուտ այդ բարեվարքությունը օգտագործելու են այդ դատավորներից ազատվելու համար։ Խնդիրը միայն այդ տրամաբանության մեջ է, նրանք որևէ նպատակ չունեն՝ եվրոպական երկրներում տարածված բարեվարքության համակարգը Հայաստանում իրապես ներդնելու։ Դա միջոց է ընդամենը ոչ ցանկալի անձանցից ազատվելու և համակարգը յուրայիններով լցնելու համար», - ասաց Հայրապետյանը։

Հարցին, թե դատախազների և քննիչների պարագայում էլ է առկա նույն պատճառը, Հայրապետյանը պատասխանեց. «Նույնն է բոլորի դեպքում, ես վստահ եմ, որովհետև ինչպես դատական համակարգում, այնպես էլ դատախազական ու քննչական համակարգում կան մարդիկ, ովքեր գոնե ինչ-որ չափով ենթարկվում են օրենքին և քաղաքական հրահանգներին չեն տրվում։ Իսկ այդ մարդիկ ձեռք չեն տալիս այս իշխանություններին՝ որպես այդպիսին»։

Իսկ մեր այն դիտարկմանը, որ իշխանությունը այս գործընթացի իրականացումը մեկնաբանում է որպես լավագույն միջոց կոռուպցիայի դեմ պայքարում, Հարյապետյանն ասաց. «Կոռուպցիայի դեմ լավ կլիներ պայքարեին նախ իրենց համակարգերում, պետական մարմիններում՝ ՊԵԿ-ում, առանձին նախարարություններում, նոր անցնեին դատավորներին, որովհետև այդ կոռուպցիա, կաշառակերություն, թալան արտահայտությունները արդեն զզվելի, ապացուցման ոչ ենթակա և այս չորսուկես տարվա ընթացքում գոնե մեկ դրվագով չապացուցված հայտարարություններ են, որոնք բացառապես պոպուլիստական բնույթ են կրում։ Արդարադատության նախարարի կողմից պոպուլիստական հայտարարություններ անելը, ես կարծում եմ, պետական ողբերգություն է բոլոր այն երկրների համար, որտեղ այդպիսի նախարարներ կան»։

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ էլ իշխանությունները խոսում էին փաստաբանների վեթինգից, Հայրապետյանն ասաց. «Փաստաբանների վեթինգի մասին էլ են խոսել, համակարգ են փորձել ներդնել, Փաստաբանների պալատը ընդդիմացել է, որովհետև գոնե փաստաբանության նկատմամբ կառավարությունը որևէ ֆունկցիոնալ գործառույթ չունի, և դա ավելի շատ, այսպես կոչված, անկախ համայնք է, որի վերահսկողությունը շատ բարդ կլինի իրականացնել։ Փաստաբաններից էլ ազատվելու մի նպատակ ունեին, որովհետև կային փաստաբաններ, ովքեր գրագետ ու պրոֆեսիոնալ պաշտպանում էին այնպիսի վստահորդների շահեր, որոնք կառավարության դեմ հանդես էին եկել։ Բայց փաստաբանների պարագայում շատ ավելի բարդ է լինելու դա անել, քանի որ այդ համակարգը չեն կարողանալու ներդնել, քանի որ դատավորները, դատախազները և քննիչները ինչ-որ չափով կախվածություն ունեն, բայց փաստաբանները՝ ոչ»

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ