Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:54 19-07-2022

Էս շոգին ո՞վ է հայրենիք փրկում, որ Իշխանենք փրկեն

Իշխան Սաղաթելյանն այսօր գրել է, որ մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրվա՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Դրա համար էլ առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ էն մյուս ուրբաթ օրը։

Հասկացաք, չէ՞, հայրենիքի փրկությունը հետաձգվում է մեկ շաբաթով՝ շոգերի պատճառով։ Ճիշտ է անում Իշխան Սաղաթելյանը՝ էս շոգին ո՞վ է հայրենիք փրկում։ Հայրենիքի փրկության համար ճիշտ եղանակային պայմաններ են պետք՝ +26-ից ոչ տաք և – 2-ից ոչ ցուրտ։ Հիմա՝ էս ճռճռան շոգին՝ +40-ի պայմաններում, ընդդիմությունը պիտի իրեն նեղություն տա, դուրս գա փողոց, որ հայրենի՞ք փրկի։ Դուք լինեիք՝ կփրկեի՞ք։ Սա էլ հո հայրենիք հանձնե՞լ չի, որ տարվա ցանակցած եղանակի, ցանակցած իրավիճակում՝ ձյուն լինի թե անձրև, քամի թե փոթորիկ, շոգ թե ավելի շոգ, վերցնես ու հանձնես։ Հայրենիքի փրկությունը լուրջ գործ է, ու դրան պետք է լրջորեն պատրաստվել՝ համապատասխան եղանակային պայամաններ ապահովել, համապատասպան հագուստ, առավոտյան սննդարար նախաճաշ պետք է անել, երեկոյան՝ սթեյքով ու ծովախեցգետինով ընթրիք, պետք է հասցնել շաբաթ-կիրակի նաև գնալ քաղաքից դուրս՝ բնության գրկում, մաքուր օդին մտորելու, թե հաջորդ օրը ինչ ելույթ ունենաս հարթակից, որ ժողովուրդը ցրվելու փոխարեն հավաքվի տներով։ Թե չէ եկել էս շոգին, երբ շնչելու օդ չկա, ուզում եք միտինգ անել ու շոգից խեղդվե՞լ։ Բա որ միտինգավորները շոգից խեղդվեն, բա հայրենիք ո՞վ փրկի։ Ճիշտ է, Իշխան Սաղաթելյանը ասել էր, որ անկախ եղանակային պայմաններից՝ լինի անձրև թե ձյուն, շոգ թե ցուրտ, իրենք չեն դադարելու պայքարել հանուն հայրենիք, բայց նա որտեղի՞ց պատկերացներ, որ այսպիսի անմարդկային շոգ կլինի, որ անհնար լինի անգամ փողոց դուրս գալ, էլ չենք ասում՝ պայքարել հանուն հայրենիքի։ Էդ մարդկանց մեղադրելու չի։ Քոչարյանն էլ չէր կարող կանխատեսել, որ ընտրություններին Նիկոլը նորից կվերընտրվի, թե չէ հաստատ չէր մասնակցի։ Կամ որտեղի՞ց իմանար, որ կորոնայով է նորից վարակվելու։ Մի խոսքով՝ ամեն ինչ ճիշտ սցենարով ու տրամաբանական զարգացումներով է առաջ ընթանում, ուստի պետք չէ որևէ բանից նեղվել ու զարմանալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը