Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:04 29-07-2023

Եկավ, «մեր հայրենիք ազատ, անկախ»-ը դարձրեց «մեր հայրենիք թշվառ, անտեր»․ Ռուբեն Հակոբյան

Ընթանում է «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հիմնադրած՝ Կամավորականների, աշխարհազորայինների և պահեստազորի կամավորականների միավորման հիմնադիր ժողովը։

«Ցավոք սրտի մենք ունենք օրինաչափություն․ որքան գեղեցիկ խոսքեր, կատարյալ ծրագրեր, բայց գործ չկա։ Ես չեմ ուզում, որ սա նույն ճակատագրին արժանանա»։ Իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանից ավելի պրոֆեսիոնալ ոչ ոք չի ներկայացրել, որ այսօրվա թիվ մեկ խնդիրը այս ազգադավին հեռացնելն է։ Մենք ունենք կերպար, որ Հայաստանին ստրկացրել է, նվաստացրել է, որը իշխանատենչությունից բացի ուրիշ բան չունի իր մեջ։ Տգիտությունը, իշխանատենչությունը, սրբապղծությունը, ագահությունը այս մարդու կերպարն են, և մենք փորձում ենք ասել, որ իր օրոք հնարավոր է ինչ-որ բանի հասնել։ Վարդան Օսկանյանը ճիշտ էր ասում, լավ կլիներ չխոսեր, նրա ամեն մի խոսելուց հետո մի նոր փորձանք է տեղի ունենում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է