Արտաքին 4 տարի առաջ - 13:58 18-07-2022

Շոյգուն «Վոստոկ» խմբավորմանը հանձնարարել է ոչնչացնել Ուկրաինայի ԶՈՒ մեծ հեռահարության զենքերը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում հատուկ գործողության մեջ ներգրավված «Վոստոկ» խմբավորում, հանձնարարել է ոչնչացնել ուկրաինական բանակի մեծ հեռահարության հրթիռային և հրետանային զենքերը, որոնցից գնդակոծվում է Դոնբասը, հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

«Հրամանատարական կետում «Վոստոկ» խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին զեկուցել է ընթացիկ իրավիճակի և պատասխանատվության գոտում հակառակորդի ուժերի ջախջախման հետ կապված մարտական ​​առաջադրանքների կատարման մասին»,- հայտարարել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, նշելով խմբավորման հարվածային կարողությունների ուժեղացումը, հրամանատարին հանձնարարել է առաջնահերթությունը տալ բարձր ճշգրտության զենքերով թշնամու մեծ հեռահարության հրթիռների և հրետանու ոչնչացմանը, որոնցից գնդակոծում են Դոնբասի բնակավայրերի բնակելի թաղամասերը և հացահատիկի դաշտերի միտումնավոր հրկիզումներ են իրականացնում»,- նշել են ՌԴ ՊՆ-ից։

Այն, որ «Վոստոկ» խմբավորումը ղեկավարում է Մուրադովը, նախկինում չի հաղորդվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում