Արտաքին 4 տարի առաջ - 23:43 17-07-2022

Իրանը հայտարարել է միջուկային ռումբի արտադրության համար տեխնիկական միջոցների առկայության մասին

Իրանը «տեխնիկապես ի վիճակի է միջուկային ռումբ արտադրել», սակայն դեռ չի որոշել՝ արդյոք կստեղծի այն: Այսպիսի հայտարարություն է արել երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին։

«Մի քանի օրվա ընթացքում մենք կարողացանք ուրանը հարստացնել մինչև 60%, և մենք կարող ենք հեշտությամբ արտադրել մինչև 90% հարստացված ուրան», - ասել է Խարազին Al Jazeera-ին տված հարցազրույցում: Սակայն Իրանը որոշում չի կայացրե դրա ստեղծման վերաբերյալ, ընդգծել է գերագույն առաջնորդի խորհրդականը։

2018 թվականին ԱՄՆ-ը հրաժարվեց «Իրանի հետ միջուկային գործարքից»։ Երկկողմ համաձայնագրի պայմաններով Իրանը պարտավոր էր դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները։ Դրա դիմաց ենթադրվում էր չեղարկել սահմանված տնտեսական պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում