Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:03 18-07-2022

Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է. ոստիկանություն

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի առանձնատանը, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում, ռումբ է տեղադրված։

Tert.am-ը ոստիկանության լրատվության վարչությունից պարզաբանում է խնդրել տարածված լուրի վերաբերյալ, որտեղից հայտնեցին. «Ահազանգ ստացվել է, տեղում իրավապահների, պատկան մարմինների կողմից կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ, պարզվել է, որ ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը