Արտաքին 4 տարի առաջ - 10:59 16-07-2022

Ամերիկյան զորքերը կհեռանան Կարմիր ծովի Տիրան կղզուց․ Բայդեն

Խաղաղապահ զորախումբը, այդ թվում՝ ԱՄՆ զինվորականները, կլքեն Կարմիր ծովում գտնվող Տիրան կղզին։ 40 տարի անց բոլոր շահագրգիռ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Միացյալ Նահանգների ղեկավարն այս համաձայնագրերը «պատմական գործարք» է անվանել և ընդգծել, որ այժմ այս վայրը կդառնա «խաղաղության տարածաշրջան»՝ Մերձավոր Արևելքի պատերազմների սրտում։

Կարմիր ծովում գտնվող կղզիները՝ Տիրանն ու Սանաֆիրը, Եգիպտոսից պետք է անցնեն Սաուդյան Արաբիային։ Եգիպտոսի իշխանությունները դրան համաձայնել էին դեռևս 2017 թվականին։ Սակայն «գործարքին» իր համաձայնությունը պետք է տար Իսրայելը։ Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել էր, որ Երուսաղեմը դեմ չէ տարածքների հանձնմանը։

Տիրանն ու Սանաֆիրը կղզիներ են, որոնք գտնվում են Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի միջև գտնվող նեղուցում։ Նեղուցը նավագնացության նեղ միջանցք է և ելք է դեպի Կարմիր ծով Հորդանանի Աքաբա և Իսրայելի Էյլաթ նավահանգիստներից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի