Ուղիղ եթեր
Մշակույթ 4 տարի առաջ - 00:15 15-07-2022

Ինչպես ֆիլմն առողջացրեց կաթված տարած ռեժիսորին

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է տաղանդավոր նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Վահանը, ծնվելով Երեւանում եւ հիասթափվելով հայաստանյան իրականությունից (երկրաշարժ, պատերազմ, Խորհրդային կարգերի փլուզում), հեռանում է եւ ստեղծագործում Տալլինում, Կիևում և Օդեսայում:

Վահանի հիվանդությունից եւ անժամանակ մահից հետո նրա աճյունը բաժանվում է երեք մասի և հուղարկավորվում Տալլինում, Օդեսայում և Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգությունը եւ աշակերտները մնում են հեռուներում:

Հարություն Խաչատրյանը ֆիլմի վրա աշխատել է շուրջ երեսուն տարի, ինչպես ինքն է ասում, ֆիլմի մի մասը նկարվել է ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկներով, համարյա ձրի, ընտանիքի եւ ընկերների ուժերով:

Նա ասաց, որ մեկ ու կես տարի առաջ կաթված էր տարել, կորցրել հիշողությունը, հետագայում այս ֆիլմի շնորհիվ վերագտել է իրեն, եղել են օրեր, որ ֆիլմի վրա աշխատել է մի քանի րոպե, ապա կես ժամ ու ավելի երկար: Ֆիլմի հետ վերականգնվել է ե՛ւ իր առողջությունը, ե՛ւ հիշողությունը, ե՛ւ մարդկանց սիրելու ցանկությունը: Ռեժիսորն ասում է՝ Վահան Անանյանի մասին ֆիլմն ավարտել է, որովհետեւ նկարչի մահվանից առաջ խոստացել էր այն անպայման ավարտել: Ի դեպ, Վահանը եւս գտնում էր, որ աշխարհում կատարվող ամեն դժբախտության պատճառը սիրո բացակայությունն է:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը