Ներքին 4 տարի առաջ - 23:32 13-07-2022

Արցախում կտրուկ ավելացել են հրդեհի առաջացման վտանգները

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Հանրապետության տարածքում կտրուկ ավելացել է հրդեհի առաջացման վտանգները, տեղեկացնում է ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը։

«ԱԻ պետական ծառայությունը հրդեհավտանգ շրջանին ընդառաջ նախապատրաստվել և ի մի է բերել ողջ հնարավորությունները` հրդեհային վտանգները ժամանակին կանխելու և դրանցից բխող վտանգները չեզոքացնելու համար։

Նախապես թարմացվել՝ նոր սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով համալրվել է կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների նյութատեխնիկական բազան։

Համագործակցելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների հարևանությամբ ծավալված հրշեջ հենակետերում և Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում մշտական դիտարկումներ և շուրջօրյա հերթապահություն են իրականացվում:

Սակայն, այս ամենն առ ոչինչ է, եթե քաղաքացիներն իրենք չմտահոգվեն նյութական ու էկոլոգիական խնդիրներով ու իրենց բարձր պատասխանատվությամբ չնպաստեն հրդեհների ու այլ բնույթի պատահարների կանխարգելմանը։

Ըստ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության վերլուծությունների՝ հրդեհների մեծ մասն առաջանում է բնակիչների անփութության հետևանքով, կրակի հետ անզգույշ վերաբերմունքից, ծխելու ժամանակ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումներից:

Ուստի, ևս մեկ անգամ հորդորում և կո՛չ ենք անում, խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Ակնկալում ենք համագործակցության բարձր մակարդակ: Ցուցաբերենք պատասխանատվություն և միասին հաղթահարենք տարվա հրդեհավտանգ շրջանը»,- հորդորում է :

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը