Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 12:49 26-08-2026

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պարզել է, թե ինչու են զինվորները երեկոյան ուշ ժամին վազել Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին։

Բանն այն է, որ զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։ Եվ ահա, իրավապահները պարզել են, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։ Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, մեկ զինվորի կյանք փրկել չի հաջողվել։

Իրավապահները, ձերբակալելով զորամասի գումարտակի շտաբի պետին, չեն բացառում նրան կալանավորելու համար միջնորդություն ներկայացնել դատարան։

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինվորի։ Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանն էր։

Վիրավորներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։

Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել էր վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն էր։
Իրավապահները պարզել էին, որ «Գազ-53» մեքենան պիտանի չի եղել շահագործման, իսկ վարորդը անգամ վարորդական վկայական չի ունեցել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի