Ուղիղ եթեր
Ներքին 58 րոպե առաջ - 13:48 13-10-2026

Թորոսյանը կոչ է անում բնակարաններ փնտրել նաև մարզերում

Բնակարանները, ցավոք, կամ, բարեբախտաբար, ՀՀ-ում թանկացել են. դա խոսում է երկրում տնտեսական ակտիվության մասին։

Մենք առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում կամ Երևանամերձ համայնքներում, այլև այլ համայնքներում, որտեղ կա, օրինակ, 5 միլիոնի հնարավորություն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ արցախցիների հետ հանդիպումից հետո։

«Էստեղ է կենտրոնացած զբաղվածությունը, մեր քաղաքացիները էստեղ ավելի հեշտ են աշխատանք գտնում, բայց պետք է մտածենք ապակենտրոնացման մասին։

Մենք չենք կարող ամբողջ Հայաստանը բերել և Երևանամերձ հատվածներում տեղավորել»,-ասաց Թորոսյանը։

Նա հավելեց, որ այս պահին արցախցիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի ավելացում չի նախատեսվում։

Ամենից շատ դիտված