Արտաքին 4 տարի առաջ - 10:23 11-07-2022

Զելենսկու աշխատակազմի ղեկավարը կարող է կապ ունենալ Ռուսաստանի հետ․ կոնգրեսական

Հուլիսի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, ուկրաինուհի Վիկտորյա Սպարտցը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կարող է կապված լինել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում։

Սպարտցը խնդրել է Սպիտակ տանն աջակցել Կոնգրեսին իր հետաքննության հարցում և տվյալներ տրամադրել ԱՄՆ իշխանությունների կողմից Երմակի դեմ իրականացված ստուգումների վերաբերյալ։ «Հիմնվելով տարբեր հետախուզական տվյալների վրա, Ուկրաինայում պարոն Երմակի գործունեության և Ռուսաստանի հետ նրա հնարավոր կապերի վերաբերյալ տեղեկատվությունը շտապ անհրաժեշտ է Կոնգրեսին՝ տարբեր լուրջ մեղադրանքները հաստատելու կամ հերքելու համար», - ասել է Սպարտցը: Նամակի բաց հատվածում կոնկրետ «լուրջ պնդումներ» չեն նշվում։

Հուլիսի 9-ին Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն սոցիալական ցանցերում գրել է, որ Վիկտորյա Սպարտցի գործողություններն ու հայտարարությունները «անթաքույց փորձ են ամերիկյան քաղաքականություն վերադարձնելու ռուսական դասական քարոզչական պատմությունները Ուկրաինայի ղեկավարության և Ռուսաստանի միջև ենթադրյալ կապերի մասին և ներքաշելու մեր պետությունը՝ ԱՄՆ ներքին քաղաքականության մեջ»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը Սպարտցին խորհուրդ է տվել չփորձել «իր համար լրացուցիչ քաղաքական կապիտալ վաստակել Ուկրաինայում պատերազմի թեմայի շուրջ անհիմն շահարկումների վրա»։ Նիկոլենկոն կարծում է, որ «Սպարտցը» իր գործողություններով ձգտում է հետաձգել ամերիկյան ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, ինչի հետ «Կրեմլը մեծ հույսեր է կապում»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է