Ներքին 3 տարի առաջ - 13:47 23-01-2023

Պապիկյանն այս ամենի հետ չի կարող կապ ունենալ, այդ մեղադրանքները սին են․ Ալեն Սիմոնյանը` զորամասի կացարանի հրդեհի մասին

Հրդեհից այրվածքներ ստացած զինվորների հետ զրույցից շատ բաներ չեմ ուզում պատմեմ, որովհետև անձնական զրույց է եղել, թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ՝ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձիք, ինչպես օրինակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կրե՞ն պատասխանատվություն, Սիմոնյանը ասաց․

«Պաշտպանության նախարարը որևէ ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է։ Այդ քաղաքական սակարկումները շատ սին և անտեղի եմ համարում: Այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանն իրականացնում է և նաև այն պատասխանատվությունը, որ նա իր վրա վերցրել է պատերազմից հետո, համաձայնություն տալով այդ վիճակում բանակը վերցնելու և բարեփոխումներ սկսելու: Բարեփոխումներ են արվել՝ սկսած անձնականից, վերջացած կահավորումից, որը փոխվել և փոխվում է։ 2018թ-ից սկսած չի եղել որևէ դեպք, որ գումարի պատճառով որևէ գնում չարվի՝ սկսած վերելակից, վերջացրած գրիչից»,- ասաց ԱԺ նախագահը։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ պատերազմից հետո չեն իրականացվել համապատասխան շինարարական աշխատանքներ զինծառայողներին մոդուլային զորանոցներում տեղավորելու համար, Սիմոնյանն ասաց․
«Դա շինարարական ջոկատ էր, որի անմիջապես կողքը կա մոդուլային տնակ։ Այդ տնակի ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չի պահպանվել անվտանգության կանոնները։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են եղել անվտանգության համար, պատասխանատվություն են կրելու։ Դժբախտ պատահարը դարձնել քաղաքական շահարկման թեմա, անտեղի եմ համարում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում