Ներքին 4 տարի առաջ - 17:02 08-07-2022

Կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու համագործակցությունն Արգենտինայի հետ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունն Արգենտինայի հետ, և հույս հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս երկու երկրների միջև հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ:
Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հավելել, որ մեր երկիրը պատրաստ է արգենտինյան ընկերությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությունից և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է այդ ուղղությամբ գործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Դեսպան Վերգարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի ու Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ:

Դեսպանը տեղեկացրել է, որ տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր զարկ տալու նպատակով քննարկվում է Հայ-արգենտինական առևտրային պալատի ստեղծման հարցը:

Մարիանո Վերգարան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է Արգենտինայի հայ համայնքի դերը, որը, նրա խոսքով՝ բավականին համախմբված է և մեծ հարգանք է վայելում իր երկրում:
Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ