Արտաքին 4 տարի առաջ - 17:57 07-07-2022

Կիևում Թուրքիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը այսօր հայտնել է, որ գողացված ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավին թույլ են տվել լքել թուրքական Կարասու նավահանգիստը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն դա անվանել է անընդունելի իրավիճակ և կանչել է Կիևում Թուրքիայի դեսպանին։

«Մենք ցավում ենք, որ ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավին՝ գողացված ուկրաինական հացահատիկով, թույլ է տրվել լքել Կարասու նավահանգիստը՝ չնայած թուրքական իշխանություններին ներկայացվել էին քրեական գործի ապացույցները»,- «Թվիթերում» գրել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

«Կիևում Թուրքիայի դեսպանը կհրավիրվի Ուկրաինայի ԱԳՆ՝ բացատրելու այս անընդունելի իրավիճակը»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված