Արտաքին 4 տարի առաջ - 16:55 07-07-2022

Բորիս Ջոնսոնը ուղերձ է հղել՝ բացատրելով իր հրաժարականի պատճառը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր ուղերձը սկսել է՝ ասելով, որ իր հրաժարականը Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության ցանկությունն է, և ինքն անձամբ ցավում է, որ թողնում է աշխարհի լավագույն աշխատանքը։

Ջոնսոնը հավելել է, որ ինքը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդի։

Նա հայտարարել է, որ հպարտ է այն ամենով, ինչին հասել է իր կառավարությունը, որին բաժին են ընկել ամենադժվար ժամանակները ինչպես համաշխարհային նշանակությամբ, այնպես էլ երկրի մասշտաբներով։

Նրա խոսքով, իրենք պատվով են հաղթահարել Brexit-ը, արել են հնարավոր ամեն ինչ՝ հաղթահարելու համավարակը, և գլխավորել են համաշխարհային հանրությունը Պուտինի ագրեսիայի դեմ պայքարում։

Ջոնսոնը դիմել է նաև Ուկրաինայի ժողովրդին և հավաստիացրել, որ Բրիտանիան կշարունակի աջակցել նրան ցանկացած հանգամանքներում և կկատարի իր բոլոր խոստումները։

Նա շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին և կուսակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար և իր կուսակցությանը կոչ է արել չհանձնել ներկայիս կառավարության ձեռք բերած դիրքերը։

Ամենից շատ դիտված