Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:38 06-07-2022

ՌԴ-ի կողմից սպառնալիքի պատճառով Լատվիան մտադիր է վերականգնել զորակոչը

Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Փաբրիքսը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքի ֆոնին իր գերատեսչությունը կառաջարկի երկրում վերականգնել համընդհանուր զինծառայությունը։

«Լատվիայի ներկայիս ռազմական համակարգը սպառել է իրեն: Մինչդեռ մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ Ռուսաստանը կփոխի իր վարքագիծը»,- Փաբրիքսի խոսքերը մեջբերում է AFP-ն:

Լատվիան պարտադիր զինվորական ծառայությունը չեղարկել է 2006թ.-ին: Այդ ժամանակից ի վեր երկրի զինված ուժերում ծառայում են պրոֆեսիոնալ զինվորականները, ինչպես նաև կամավորները՝ Ազգային գվարդիայի կազմում («Զեմեսսարձե»), որոնք իրենց պարտականությունները կատարում են հանգստյան օրերին՝ իրենց հիմնական աշխատանքից ազատ ժամանակ։

Ըստ AFP-ի, ներկայում Լատվիայի զինված ուժերում ընդգրկված է 7500 պրոֆեսիոնալ զինծառայող և ազգային գվարդիայի անդամ։ Նրանց աջակցում են նաև ՆԱՏՕ-ի երկրների Լատվիայում տեղակայված 1500 զինվորական:

Ըստ Փաբրիքսի, ՊՆ-ն նախատեսում է պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնել առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Delfi պարբերականը պարզաբանում է, որ 2023-2028 թվականներին 18-ից 27 տարեկան տղամարդիկ կարող են զինվորական ծառայության անցնել կամավոր հիմունքներով, այնուհետև զորակոչը կդառնա պարտադիր։

Լատվիայի պաշտպանության նախարարության ծրագիրը դեռ պետք է հաստատի երկրի սեյմը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է