Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:18 05-07-2022

Ֆինլանդիան առգրավել է գրեթե հազար ռուսական բեռնատար վագոն

Ֆինլանդիան առգրավել է գրեթե հազար բեռնատար վագոն, որոնք պատկանում էին Եվրամիության պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական ընկերություններին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ֆիննական VR Transpoint երկաթուղային օպերատորին։

VR-ի լոգիստիկայի բաժնի ղեկավարը ֆիննական լրատվամիջոցներին ասել է, որ մոտ հինգ հազար ռուսական երկաթուղային վագոն գտնվում էր Ֆինլանդիայում, երբ կառավարությունը որոշեց սահմանափակել երկրների միջև գնացքների երթևեկությունը: Ըստ VR-ի՝ նրանք ցանկացել են հետ ուղարկել մեքենաները, սակայն կարգադրիչները կարգադրել են առգրավել դրանց մի մասը։

Առգրավված վագոնների մի մասը պատկանում է պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններին, մյուս մասը՝ բաժնետերերին, որոնք նույնպես ներառվել են պատժամիջոցների ցուցակներում ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է