Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:50 05-07-2022

Պատժամիջոցները Պուտինին կստիպեն ընտրել՝ կարա՞գ, թե՞ զենք. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրապարակել է հոդված, որում ներկայացրել է իր դատողությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետության և հավանականության մասին առ այն, թե դրանք արդյոք կկարողանա՞ն դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

Եվրամիությունն ընդունել է պատժամիջոցների վեց փաթեթ, որոնք կոչված են պատժելու Ռուսաստանին միջազգային իրավունքը խախտելու համար, որը նա կատարել է Ուկրաինա ներխուժելով։

Բորելի կարծիքով՝ պատժամիջոցներն աստիճանաբար ազատում են Եվրոպան կախվածությունից, ինչը երկար ժամանակ խոչընդոտում էր նրա քաղաքական ընտրություններին՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի ագրեսիվության:

Նա հիշեցրել է, որ մինչև 2022 թվականի վերջ ԵՄ-ն մտադիր է ռուսական նավթի ներկրումը կրճատել 90%-ով։

«Իհարկե, ռուսական էներգետիկայից այդքան արագ հրաժարումը լուրջ դժվարություններ է ստեղծում նաև ԵՄ շատ երկրների և տնտեսության որոշ հատվածների համար: Բայց սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք մեր ժողովրդավարությունը և միջազգային իրավունքը պաշտպանելու համար, և մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ այս խնդիրները լիակատար համերաշխության պայմաններում լուծելու համար»,- գրում է Բորելը։

Միաժամանակ նա հարց է տալիս՝ իսկապե՞ս այդ պատժամիջոցներն ազդում են ռուսական տնտեսության վրա։

«Պատասխանը պարզ է՝ այո»,- ասում է Բորելը: Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը քիչ նկատելի է, սակայն ժամանակի ընթացքում դրանց ազդեցությունը կուժեղանա, քանի որ ազատ առևտուր անելու անհնարինությունը կհանգեցնի ՌԴ բյուջեի եկամուտների նվազման։

«Պուտինին ստիպելով ընտրել կա՛մ կարագ, կա՛մ զենք՝ պատժամիջոցները նրան ճնշում են մամլակի մեջ, որն աստիճանաբար պրկվում է»,- եզրափակում է Բորելը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է