Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 11:43 05-07-2022

Մեր Սահմանադրությունը և սահմանի դրությունը հայտնվել են նույն վիճակում. Էդգար Ղազարյան

«Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ հուլիսի 5-ին, Արամ Խաչատրյանի արձանի հարակից հատվածից երթ են անցկացնում՝ «ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»:

«Մեր Սահմանադրությունը ընդունվել է 1995թ.-ին, մնացածը Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններ են: Մեր Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվել նաև 2020թ․-ին, և այդ փոփոխության հեղինակը Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի հեռակա բակալավրիատի ուսանող Վահագն Հովակիմյանն է, ով հեղինակեց Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծ՝ ուսմանը զուգահեռ, և դրա արդյունքում պաշտոնից զրկվեցին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Սահմանադրական դատարանի երեք դատավորներ, իսկ մյուս դատավորների լիազորությունները կրճատվեցին»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Սամանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Մեր Սահմանադրությունը և սահմանի դրությունը հայտնվել են նույն վիճակում»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի