Ներքին 4 տարի առաջ - 00:27 05-07-2022

Հայ ազգին այսօր պատրաստում են նոր զիջումների․ Արմեն Աշոտյան

«Ռուս-ուկրաինական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Ուկրաինայի հողի վրա ռուս-արևմտյան բախումներից, ռուսներից ու ուկրաինացիներից հետո, ամենաշատը տուժել ենք մենք՝ հայ ժողովուրդս, Հայաստանը»: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ այսօր 3 մլն հայ բնակվում է ՌԴ-ում, ևս 500 հազար հայ բնակվում է Ուկրաինայում։

«Ստացվում է՝ 3,5 մլն հայ այս կամ այն կերպ տուժել է այս պատերազմից։ Մյուս մեծ հարվածը, որի տակից չգիտեմ՝ ոնց ենք դուրս գալու, հակամարտության հետևանքով Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի ֆունկցիոնալության չեղարկումն է այս պահի դրությամբ, ինչը մեզ համար շատ ուժեղ հարված է։

Մեծ քաղաքականության մեջ հայկական շահի ներառումը, որ մենք ունեցել ենք, այսօր մեծ հացականի տակ է, ու ՀՀ իշխանությունները մեզ մի հիմար իրավիճակի մեջ են գցել, երբ ամբողջ աշխարհը փոթորկվում է, ցունամի է՝ Հայաստանի գործող իշխանությունները մեզ այստեղ խաղաղության «կուտ են տալիս»»:

Դիտարկմանը, թե գործող իշխանությունը խաղաղության օրակարգից հետնահանջ են անում, Աշոտյանը նշեց, որ դրա հիմնավորումներից մեկն այն է, որ պատասխանատվությունից են փախչում, երկրորդ պատճառն այն է, որ հայ ազգին այսօր պատրաստում են նոր զիջումների․ «Եթե խաղաղություն քարոզելիս մեզ ինչ-որ բան էին «կտում», հիմա սարսափելի է անգամ մտածել՝ է՞լ ինչ են զիջելու»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը լեգիտիմությանը՝ նա նշեց, որ դրա համար 4 փաստարկ ունի:

«Նիկոլը ընտրությունների գնաց Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի խոստումներով, Արցախի՝ «Անջատում հանուն փրկության» բանաձև-լոզունգով, ինչը չի արել: Սա՝ մեկ:

Ընտրություններից հետո ձևավորվեց կառավարություն, որի ծրագրում ընդամենը 2-3 ամիս անց այդ խոստումները չկան: Սա՝ երկու:

Բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները, այդ թվում՝ ամերիկյան կազմակերպության կողմից արված, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 50 տոկոսից ցածր է:

Եվ վերջինը՝ Նիկոլը եկել է խաղաղության խոստումով, մարդիկ նրան դրա համար ձայն են տվել, այսօր նա հրաժարվում է նաև դրանից»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում