Արտաքին 4 տարի առաջ - 14:18 01-07-2022

Էրդողանը ողջունելիս վախեցրել է Ջոնսոնին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ  

Նախօրեին Մադրիդում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել է նյարդայնանալ։

Էրդողանը Ջոնսոնին է մոտեցել թիկունքից՝ բռնելով նրա ուսից։ Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը, հանկարծակիի եկած, հարվածել է թուրք առաջնորդի ձեռքին՝ «բարև ընկեր» ասելուց առաջ։

Ավելի ուշ քաղաքական գործիչները, ինչպես գրում է The Independent-ը, լեզվակռվի մեջ են մտել, երբ թուրք առաջնորդը հերթական անգամ կատակել է Ջոնսոնի հետ։ Դա շարունակվել է այնքան ժամանակ, մինչև միջամտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որն իբր ստիպված է եղել հանգստացնել նրանց:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի նախագահը իբր հայտնել է, որ Ջոնսոնը խայտառակում է գագաթնաժողովի մյուս մասնակիցներին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ջոնսոնը ենթադրաբար թուրքերեն է ողջունել Էրդողանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում