Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:10 26-06-2022

G7-ի երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումները

Այս մասին ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին հղումով հաղորդել է Reuters-ը, ապա՝ CNN հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ G7-ի երկրների ղեկավարները որոշումն ընդունել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։

Ռուսաստանն այժմ զբաղված է իր ոսկու պաշարների քանակի գաղտնիացման գործընթացով՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առաջարկով:

Բայց, միևնույն ժամանակ, ռուսական ոսկու հիմնական գնորդը երկիր է, որն ընդգրկված չէ G7-ում՝ դա Շվեյցարիան է, որն աշխարհում ոսկի վերամշակող գլխավոր երկրներից մեկն է:

Հունիսի 21-ին Bloomberg-ը հաղորդել էր, որ Շվեյցարիան պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ 3 տոննա ոսկի է գնել Ռուսաստանից։ Իսկ, օրինակ, 2021թ.-ին Ռուսաստանը 17.4 մլրդ դոլարի ոսկի է արտահանել՝ 302.2 տոննա, և հիմնական գնորդը՝ Շվեյցարիան էր։

G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 26-28-ը, Գերմանիայում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են