Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:30 24-06-2022

Գագիկ Ջհանգիրյանը ստո՞ւմ է

Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով արված ձայնագրությանը, ասաց, որ ենթադրում է, որ «Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը գաղտնալսում է»։

Oragir.news-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը ասաց, որ գաղտնալսումը՝ որպես օպերատիվ հետախուզական միջոցառում, կիրառվել է բացառապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է միջին ծանրության հանցագործություն։

«Եթե Ջհանգիրյանը պնդում է, որ դատական ակտի հիման վրա է եղել, ապա այդ պնդումը նաև ներառում է հետևյալ միտքը, որ դատարանը թույլ է տվել գաղտնալսել, գաղտնալսածը՝ ձայնագրել, ձայնագրածը՝ մոնտաժել, մոնտաժածը՝ տալ պարոն Չախոյանին պատկանող «Medianews» լրատվական կայքին, ինչը խելագարություն է և ծիծաղի տեղիք է տալիս։ Գաղտնալսումը չի եղել դատական ակտի հիման վրա։

Դրա համար բազմաթիվ էլի հիմնավորումներ ունենք, որոնք նախաքննական գաղտնիքի շրջանակներում չենք կարող բացահայտել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ