Արտաքին 4 տարի առաջ - 20:22 23-06-2022

ԼԺՀ-ի զինվորականներն ակնկալում են, որ հունիսի 23-ին «Ազոտ» գործարանի մարտիկները զանգվածաբար կհանձնվեն. ՏԱՍՍ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) զինվորականներն ակնկալում են, որ ուկրաինական «Այդար» գումարտակի զինծառայողները, որոնք տեղակայված են Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական ձեռնարկությունում, հունիսի 23-ի երեկոյան կարող են սկսել զանգվածաբար հանձնվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության ժողովրդական միլիցիային մոտ կանգնած աղբյուրին հղումով։

«Սպասում ենք «Ազոտ» գործարանից այդարովցիների հանձնվելուն։ Ամենայն հավանականությամբ, մինչև երեկո դա կարող է տեղի ունենալ»,- ասել է գործակալության աղբյուրը։

Հունիսի 20-ին ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն հայտարարել էր, որ «Ազոտ» քիմիական գործարանի տարածքում թաքնված ուկրաինացի զինվորականները սկսել են սպիտակ դրոշներ բարձրացնել և փորձել բանակցել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է