Արտաքին 4 տարի առաջ - 14:53 23-06-2022

Կազանում, Պերմում, Ուֆայում և Կիրովում ստեղծվել են գումարտակներ՝ Ուկրաինա ուղարկելու համար

Թաթարստանում, Բաշկորտոստանում, Պերմի երկրամասում և Կիրովի մարզում ձևավորվել են կամավորական գումարտակներ՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար, հայտնում է «Վյորստկա» պարբերականը։ Գումարտակներում ընդունել են 18-50 տարեկան տղամարդկանց՝ բանակում ծառայության փորձով և առանց դատվածության։ Պայմանագրային ծառայության ընդունվելու համար հավաքագրումն անցել է տեղի զինկոմիսարիատների և շարժական կետերի միջոցով: Գումարտակների թվակազմը մինչև 400 մարդ է։

«Վյորստկա»-ի հետաքննության մեջ հաստատվում է, որ կամավորական կազմավորումների ստեղծման հետևում կանգնած են տարածաշրջանային իշխանությունները, ներառյալ նահանգապետերը: Պարբերականի տվյալներով՝ բաշկիրական գումարտակներից մեկն ուղղակիորեն ձևավորվում և զինվում է հանրապետության բյուջեի հաշվին, իսկ «Պարմա» գումարտակի համար անհրաժեշտ համազգեստը գնում է Պերմի երկրամասի կառավարությունը։ Կամավորներին խոստանում են նաև բյուջեից վճարել փոխհատուցում, եթե նրանց ինչ-որ բան պատահի. վիրավորվելու դեպքում՝ 3 միլիոն ռուբլի, զոհվելու դեպքում՝ 12 միլիոն (գումարը կստանա զոհվածի ընտանիքը)։

Բացի դրանից, բոլոր կամավորները Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կնքում են պաշտոնական պայմանագրեր՝ չորս ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Գումարտակների անդամներին, կախված տարածաշրջանային պատկանելությունից, ռազմական գործողությունների համար խոստանում են ամսական 200-350 հազար ռուբլի։ «Ամռան ընթացքում դուք հեշտությամբ կարող եք վաստակել մոտ մեկ միլիոն ռուբլի»,- հայտարարությունը մեջբերում է «Վյորստկա» պարբերականը, որը տարածվում է Թաթարստանի լրատվամիջոցներում և հանրության մեջ։

Նշվում է, որ կամավորների աշխատավարձերը հինգից վեց անգամ բարձր են իրենց համերկրացիների միջին աշխատավարձից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է