Արտաքին 4 տարի առաջ - 09:16 18-06-2022

Ինձ համար կարևորը ուկրաինական հակամարտության մեջ մինչև ականջները չխրվելն է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ Ինչպես հաղորդում է պաշտոնական «ԲելՏԱ» գործակալությունը, այս մասին նա ասել է Բոբրույսկում «Բելշինա» գործարանի աշխատողների հետ հանդիպմանը։

Բելառուսն իր տարածքը տրամադրել է ռուսական զորքերին և ապահովել նրանց անհրաժեշտ ամեն ինչով, ուստի Ուկրաինան և արևմտյան երկրները նրան համարում են ագրեսիայի մասնակից և Մինսկի դեմ սահմանել են գրեթե նույն կոշտ պատժամիջոցները, ինչ Ռուսաստանի դեմ։ Սակայն բելառուսական բանակն անմիջականորեն չի մասնակցել ռազմական ​​գործողություններին։

Լուկաշենկոն ասել է, որ Պուտինը երբեք դա չի խնդրել։ «Պուտինն ինձ երբեք չի խնդրել՝ արի, մտիր, հարվածիր այնտեղ՝ Ուկրաինայում, և այլն։ Իսկ ահա նրանք մեզ մղում են այս հակամարտության մեջ, որպեսզի լուծեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի հարցերը և կառուցեն ճակատային գիծ՝ Պիտերից մինչև Ռոստով։ Որպեսզի չլինի այս բելառուսական պատշգամբը, ինչպես անվանում են այն։ 2020 թվականին չստացվեց։ Շարունակում են դա անել այլ մեթոդներով»,- նրա խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ»-ն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում