Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 20:17 15-06-2022

Մեկ ամսում Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել ավելի քան 300 մլն դոլար

Ռուսաստանից Վրաստան գումարային փոխանցումների ծավալն այս տարվա մայիսին հասել է ռեկորդային մակարդակի։ 2021 թվականի մայիսի համեմատ գործարքներն աճել են տասնապատիկ, այս տարվա ապրիլի համեմատ՝ գրեթե 2.5 անգամ։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, անցյալ ամիս Ռուսաստանից երկիր է փոխանցվել 313.9 մլն դոլար (ընդհանուր ծավալի 62%-ը)։

Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվարին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 22.38 մլն դոլար, փետրվարին՝ 21.94 մլն դոլար, մարտին՝ 27 մլն դոլար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը