Ներքին 4 տարի առաջ - 23:14 11-06-2022

Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաներ և բազմաթիվ հիմարներ․ Ուինսթոն Չերչիլ:

Բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում ոչ նախկին, ոչ ներկա, այլ սպասում են երրորդ ուժի.

Այսօր Հայաստանում նախադեպը չունեցող մի իրավիճակ է, երբ գունավոր հեղափոխությունից 4 տարի անց, հայկական ազգային ուժերը, իրականացնում են հեղափոխություն: Այս երևույթի դեմ հակազդելու համար գունավոր հեղափոխություն նախագծողները Հայաստան են նետել իրենց ողջ ուժերը՝ պայքարելու Ֆրանսիայի հրապարակի դեմ: Հրապարակ, որը հայ ազգային ուժերի միավորման խորհրդանիշ է դարձել: Իրենց այլ բան չի մնացել, քան Հայաստանում գործի դնել հայտնի հեղափոխական ճոճանակը և այսպես կոչված «ազգային բևեռ» կեղծ ազգայնական ուժերը փորձեն հեղափոխական տարբերակով իշխանությունից հեռացնել կեղծ ժողովրդավարական և լիբերալ իշխանությանը: Գալու են նրանք և հայտարարեն, որ իրենք «ոչ նախկին են, ոչ ներկա, այլ ազգային ապագա են»: Սակայն չպետք է մոռանալ՝ այս ուժերը կառավարվում են նույն կենտրոնից, ինչ Նիկոլը: Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է, որն իրականացվում է ներկայիս թավշահայերի ձեռքերով: Իսկ դա նշանակում է, որ այդ հրեշավոր ծրագրի դեմն առնելը, լոկ պարզունակ կարգախոսներով և ոչ պակաս պարզունակ քայլերով հնարավոր չի լինելու լուծել:

Դրա համար անհրաժեշտ է, որ Դիմադրության շարժումն ավելի կենսունակ գործիքակազմ ձևավորի, քանզի մեր հակառակորդը, Փաշինյանն ու նրա թիմակիցները չեն, նրանք ընդամենը կատարողներ են: Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ հայրենիք ենք կորցնում և դուրս գանք պայքարելու մեր երկրի համար, մեր ազգի համար, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ: Իսկ այսպես կոչված երրորդ ուժի սպասողները՝ անուղղակի ջուր են լցնում պետականակործան ջրաղացին»։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են