Ներքին Խոսք 4 տարի առաջ - 23:26 04-08-2022

Արցախի իշխանությունները հասկացել են, որ Արցախն այլ տարբերակ չունի՝ պայքարելուց բացի․ Մետաքսե Հակոբյան

«Պետք է հասկանալ, որ այսօր հուզական խոսքերով ու մարդկանց շրջանում խուճապ տարածելով հնարավոր չէ որևէ հարցի լուծում տալ։ Պետք է հասկանալ, որ մեր գերագույն-գլխավոր դավաճանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին արդեն հանձնել էր և՛ Բերձորը, և՛ Աղավնոն, և՛ Սուսը։ Մնացածը պաթոս է»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ հիմա պետք է փորձել հասկանալ, թե ինչ պետք է անել, որ հնարավոր լինի խուսափել և իրավիճակին այնպիսի հանգուցալուծում տալ, որը կլինի հօգուտ Արցախի, հօգուտ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչների։

«Մենք փետրվարից այս մասին խոսում ենք ու մեր առաջարակներն ենք ներկայացրել։

Հաձնելու առումով․ Արցախի իշխանություններն իմ աչքի լույսը չեն, բայց պետք է օբյեկտիվ լինել ու գիտակցել, որ Արցախը բանակցային կողմ չէ։ Եթե նախկինում Արցախը գոնե գործընկերային կողմ էր, այսինքն՝ Արցախը մասնակցում էր բանակցություններին, ու խորհրդակցական միջավայրում էին որոշումները կայացվում, ապա հիմա այդ իրավիճակը չկա, ու Արցախի իշխանությունները որոշումների կայացմանը բացարձակապես չեն մասնակցում։ Շատ դեպքերում՝ մեր իշխանւթյուններն էլ գուշակությունների մեջ են, կամ առավելագույնը՝ երկու անձերի՝ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյանի շփումներում են ինչ-որ բաներ հայտնի դառնում, բայց նման հարաբերություններ էլ գրեթե չկան։ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը»։

Հակոբյանը նշեց, որ Արցախի իշխանությունների հետ իրենք բազմաթիվ տարաձայնություններ ունեն, բայց մեր՝ բոլորիս կարմիր գծերը նույնն են։

«Մենք առաջարկել ենք տարբերակներ, որոնց իրականացման դեպքում, կարծում եմ, որ մենք դրական ելք կունենանք»։

Դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյանը պարբերաբար խոսել է այլընտրանքային ճանապարհով երթևեկելու անհրաժեշտության, դրա ավելի կարճ ու անվտանգ լինելու ու իրավիճակից այլ ելքի բացակայնության մասին, Հակոբյանն ասաց, որ այլընտրանքային ճանապարհին անցնելու մասին խոսելիս Հարությունյանը ազնիվ չէր և չասաց, որ ընդդիմությունն իրեն ճանապարհային քարտեզ է առաջարկել՝ ինչպես խուսափել ծանր վիճակից, և այնպես ներկայացրեց, որ հակառակ դեպքում պատերազմ կլինի, ու այդ դեպքում բոլորն են պատասխանատվություն կրելու։

«Բայց դրանից հետո եղել են քննարկումներ, որոնց արդյունքում Արցախն այլ տարբերակ չունի՝ բացի պայքարելուց, երևի թե հիմա գիտակցել ու հասկացել են, որ այն տարբերակը, որ առաջարկվում է, կործանարար է լինելու ոչ միայն Բերձորի, Աղավնոյի ու Սուսի համար, մենք ոչ միայն այդ 3 համայնքներն ենք հանձնելու, այլ ամբողջ Արցախը, որովհետև մի օր այդ ճանապարհին իրենց անցակետն է դրած լինելու ու ասելու են՝ հա, խնդիր չկա, անցեք այստեղով։

Այս իրավիճակում մենք պետք է հասենք նրան, որ գոնե պահպանվի ճանապարհի միջանցքի տրամաբանությունը, այդ ճանապարհը ներառի իր մեջ 5 կմ-ն, և դրա մեջ ներառվեն թշնամու կողմից օկուպացված մեր տարածքները, մի բան, որի շուրջ բանակցություններ չենք տեսնում դեռ։ Բայց զարմանալիորեն այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մեր մտքերն էր ասում, որ 3 տարի հետո միայն ճանապարհի նախագծի շուրջ պետք է բանակցություններ լինեն, և հետո եռակողմ համաձայնությամբ որոշում կայացվեր։ Տեսնենք, թե ինչպես զարգացումները կգնան։ Լավ նորությունն այն է, որ այս պահին դեռևս մենք ոչինչ չենք հանձնել, բնակավայրերի բնակիչներն էլ իրենց տեղում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում