Արտաքին 4 տարի առաջ - 21:59 11-06-2022

Պուտինը Ռուսաստանում ՄԻԵԴ վճիռները չկատարելու մասին օրենքներ է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենքներ է ստորագրել Ռուսաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները չկատարելու մասին։ Երկու համապատասխան փաստաթուղթ շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Այսպիսով, 2022 թվականի մարտի 15-ից հետո ընդունված ՄԻԵԴ որոշումները (Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրախորհրդից դուրս գալու դիմում ներկայացնելու պահից) չեն իրականացվի, իսկ փոխհատուցման վճարումը` կիրականացվի միայն ռուբլով և միայն ռուսական բանկերի հաշիվներին։ Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կկարողանա դրամական փոխհատուցում վճարել դիմողին՝ ՄԻԵԴ-ի որոշումներին համապատասխան։

Բացի այդ, ՄԻԵԴ-ի վճիռներն այլևս հիմք չեն հանդիսանա ռուսական դատարանների կայացրած որոշումների վերանայման համար։ Միաժամանակ նախատեսվում է ստեղծել հավելյալ փոխհատուցման մեխանիզմ, որը կընդլայնի օրինական ուժի մեջ մտած դատական ​​որոշումները վերացնելու հիմքերը և թույլ կտա վերսկսել քրեական գործը նոր կամ նոր բացահայտված հանգամանքներով։

Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալու գործընթացը սկսել է մարտի 15-ին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է