Ներքին 4 տարի առաջ - 18:41 11-06-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 07։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի Հաղթանակ կամրջի և Արգիշտի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Դավիթ Հ-ի վարած Audi մակնիշի և 31-ամյա Արտակ Ն-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 69-ամյա Ա. Ա-ն և 65-ամյա Հ. Գ-ն և Audi -ի վարորդ Դավիթ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված