Արտաքին 4 տարի առաջ - 15:57 10-06-2022

Թուրքիան պահանջում է Վրաստանում ձերբակալված գործարար Գալիֆ Օզթուրքի արտահանձնումը

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը հայտարարել է, որ թուրքական կողմը պահանջում է գործարար Գալիֆ Օզթուրքի արտահանձնումը, որը մայիսի 31-ին ձերբակալվել է Բաթումում։

Օզթուրքին մեղադրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման և պահման մեջ։ Միաժամանակ, Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը գործարարի նկատմամբ անցկացնում է հարկերից խուսափելու, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստման ու օգտագործման և փողերի լվացման հնարավոր փաստերով հետաքննություն։

«Նա Վրաստանի քաղաքացի է, կարելի է ասել՝ վրացի գործարար։ (Թուրքիայում) նա մեղավոր է ճանաչվել, և նրա նկատմամբ դատավարությունն ավարտվել է 2018 թվականին։ Այդ ժամանակ մենք պահանջել էինք նրա արտահանձնումը, հիմա ևս սպասում ենք դրան։ Որպես Վրաստանի քաղաքացի՝ նա ենթարկվում է վրացական օրենսդրությանը, չնայած այն բանին, որ նա նաև Թուրքիայի քաղաքացի է։ Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք նրա արտահանձնումը»,- ասել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում