Արտաքին 4 տարի առաջ - 17:06 04-06-2022

Ռուսաստանը հարված է հասցրել գյուղատնտեսական ձեռնարկությանը․ Օդեսայի իշխանություններ

Ռուսական ինքնաթիռները հրթիռային հարձակում են գործել Օդեսայի շրջանի շրջաններից մեկում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկության վրա, երկու մարդ վիրավորվել է, հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։

«Օդեսայում առավոտը սկսվել է հրթիռային հարվածով: Ռուսաստանի Դաշնության ռազմավարական ավիացիայի ինքնաթիռները թևավոր հրթիռով հարված են հասցրել Օդեսայի շրջանի շրջաններից մեկին: Հա-59 տիպի հրթիռը խոցել է գյուղատնտեսական ձեռնարկությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու մարդ վիրավորվել է»,- ասել է Բրատչուկը տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։

ՌԴ ՊՆ-ն իր առավոտյան ճեպազրույցում հաստատել է Օդեսայի մարզում հրթիռային հարվածի փաստը, սակայն գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական հրթիռները ոչնչացրել են «օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը» Դաչնոյե շրջանում։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ Օդեսայի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ուկրաինայի ՌՕՈւ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը, որը զենք և զինամթերք էր մատակարարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է