Ներքին 4 տարի առաջ - 11:12 04-06-2022

Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ Օ. Ալոյանի (ում տարիքը ճշտվում է) վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ, 24-ամյա Վլադիմիր Ծ-ի վարած Kia մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Նավիկ Ա-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ, 48-ամյա Արման Գ-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Նավիկ Ա-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 39-ամյա Անուշ Ա-ն, 10-ամյա Տանյա Ն-ն, 6-ամյա Դավիթ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի