Մամուլ 4 տարի առաջ - 08:12 02-06-2022

Ընդդիմադիրները ամեն ինչ կանեն, որ արտահերթը կայանա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՀՅԴ գրասենյակում երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպել է մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ եւ քննարկել համատեղ ճակատի ձեւավորման ու վաղը ԱԺ արտահերթ նիստում հրապարակվելիք հայտարարության հարցը։ Մասնակցել են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային անվտանգության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը, Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը, «Ազատության» նախագահ Հրանտ Բագրատյանը, Արա Զոհրաբյանը՝ «Զարթոնք», Արամ Հարությունյանը՝ «Համաձայնություն», Սարգիս Ավետիսյանը՝ «Համերաշխություն», Մանուկ Սուքիասյանը՝ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից, 5165 շարժման եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները։


Հիշեցնենք․ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմությունը 16.00-ին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում հայ-թուրքական եւ ադրբեջանահայկական հարաբերություններին առնչվող հայտարարության տեքստն է, որով ասում են՝ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ ՔՊ-ականներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու արտահերթին։ Ընդդիմադիրները ծրագրում են հնարավորինս շատ մարդ հավաքել եւ ճնշում գործադրել, որ արտահերթը կայանա։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում