Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:26 31-05-2022

Ես այս ձևով եմ կարողանում պայքարել, եթե այլ տարբերակ լիներ, այլ ձևով կպայքարեի․ ցուցարար


Շարունակվում են ընդդիմության բողոքի և անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։ «Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր գտնվում էին Երևանի պետական համալսարանում, որտեղ իրականացնում էին իրազեկման ակցիաներ՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց, վանկարկելով՝ «ուսանո՛ղ, ոտքի՛»։

Ապա ընդդիմադիր պատգամավորները փորձեցին հանդիպել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, սակայն չհաջողվեց։

Ակցիայի մասնակիցներից մեկը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենցից ոչ մեկը այստեղ չի եկել նախկին-ներկա խաղացնելու․

«Ես այստեղ եկել եմ հայրենիքի համար։ Այն, որ մտածում եմ՝ հնարավոր է վաղը չէ մյուս օրը չունենանք Հայաստան, ապրենք թուրքի հետ՝ նույն հարկում, նույն շենքում, առավոտներն էլ դուրս գանք, ասենք՝ «սալամ ալեյքում», այդ ամեն ինչը շատ ցածրացնող է իսկական հայի համար։ Իրական հայը այդ ամենից այնքան պետք է հոգով նվաստացած իրեն զգա, որ այսօր դուրս գա պայքարի՝ այդ վատ ապագան կանխատեսելով, ես այդպես եմ մտածում։

Ես չեմ եկել ինչ-որ անձի համար, ինչ-որ մեկի շահերը պաշտպանելու համար, ինչ-որ մեկի կողքին կանգնելու, ես եկել եմ իմ հայրենիքի համար։ Ես այս ձևով եմ այսօր կարողանում պայքարել, ուրեմն այսպես պետք է պայքարեմ, եթե այլ տարբերակ լիներ պայքարելու, ես այլ ձևով կպարքարեի։ Ոչ ոք այստեղ չի եկել նախկին-ներկա խաղացնելու, այդ նախկին-ներկա խաղացնելը և շահարկելը այս իշխանության ամենագլխավոր հաղթաթուղթն է, որ ամեն անգամ նույն թեման առաջ են բերում։

Ինձ համար շատ ցավոտ էր, երբ ես վերջերս գնացել էի Խուստուփը բարձրանալու, Տաթևից մինչև Կապան հասնելը չորս ժամ տևեց, այն դեպքում, երբ Երևանից Կապան հասնելը հինգ ժամվա ճանապարհ էր առաջ, հիմա Գորիս- Կապանը փակել են, այս ճանապարհն էլ ահավոր վիճակում է։ Այս բախտին կարժանանա նաև Սյունիքը, Արցախը և Վայոց Ձորը։ Մենք այլընտրանքային նորմալ ճանապարհ չունենք, էլ ինչի մասին կարող է խոսքի լինել, Տիգրանաշեն հանձնելով՝ ի՞նչի է ուզում հասնել։ Ես էլի եմ ասում, այստեղ եկել եմ, որ ունենամ հայրենիք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր