Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:30 11-01-2025

Եթե այս աղքատությունը ԽՍՀՄ-ում լիներ, ապա պաշտոնյաները սիբիրներում ծառ կկտրեին

Ըստ պաշտոնական տվյալների` Շիրակի մարզում աղքատ է բնակչության 43 տոկոսը, 4 տոկոսը՝ համարվում են ծայրահեղ աղքատ։

«Շիրակի մարզն անգամ պաշտոնական տվյալներով համարվում է սոցիալապես ամենաաղքատ մարզը և դա այդպես է տարիներ շարունակ։ Ցավոք մենք չունենացանք այնպիսի համապետական, կամ մարզային իշխանություն, կամ էլ ընտրովի ղեկավարներ, պատգամավորներ, որոնք կարողանային աղքատության պատճառները խորքային վերլուծություն ենթարկեին և համատեղ փորձեին գտնել դրանց լուծումը։ Այն ինչ մենք անում ենք, դա ընդամենը ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց մի փոքր սոցիալական աջակցություն է, բայց չի կարող դա կանխել, կամ փոխել աղքատություն կոչվող աղետը, որի խորացումը պատճառ է դարձել հատկապես գյուղական համայնքների դատարկմանն ու արտագաղթին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը։

Թումասյանի խոսքով` նախկինում ավելի շատ էին կարիքավոր ընտանիքներին կարողանում օգնություն բաժանել, հիմա հովանավորները շատ չեն, հետևաբար հնարավորություններն էլ շատ չեն։

«Երբ խոսում ենք աղքատությունից, ապա առաջին հերթին պետք է հասկանալ, թե ո՞րն է տվյալ մարդու կամ ընտանիքի աղքատ լինելու պատճառը։ Առհասարակ իմ դիտարկումներով անձնական, կամ ընտանեական դժբախտություններն են։ Ասենք ճակատագիր կոչվածի հարվածն են ստացել, քայքայված ընտանիքներ են, խրոնիկական հիվանդություններ, հոգեկան խնդիրներ, դժբախտ դեպքեր և այլն․․ մենք գրեթե չենք հանդիպում, կամ օգնում այնպիսի մարդկանց կամ ընտանիքների, ովքեր ասենք արհեստականորեն իրենց սոցիալական վիճակը վաթարացրել են, կամ ասենք կարող են, բայց չեն աշխատում։ Նման պատճառներով աղքատների թիվը շատ աննշան է։ Մենք հիմնականում օգնում ենք բնակարանային նորմալ պայմաններից զրկված, միայնակ տարեցներին, մանկահասակ երեխաներով առանց ամուսինների մնացած ընտանիքներին, կամ տարաբնույթ հիվանդություններ ունեցող ընտանիքներին»,- ասում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը։

Վահան Թումասյանի գնահատմամբ` Շիրակի մարզում խորացել է աղքատությունը։

«Շիրակում քիչ թե շատ գյուղատնտեսությունն էր գոյությունը քարշ տալիս, սակայն վերջին տարիներին գնում է կործանման։ Հնարավոր չէ այլ մարզերում գտնել այդքան խորհրդային տարիներից մնացած գյուղտեխնիկա, ինչը կա մեր գյուղերում։ Կրկնակի և եռակի անգամ կրճատվել ե անասնագլխաքանակն ու վարելահողերի հացահատիկի մշակումը և եթե այս ամենի մի տոկոսն անգամ խորհրդային երկրում լիներ, ապա հարյուրավոր պաշտոնյաներ պարզապես լավագույն դեպքում սիբիրներում ծառ կկտրեին»,- եզրափակում է Վահան Թումասյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում