Արտաքին 4 տարի առաջ - 18:41 27-05-2022

1915-ի դեպքերը չեն համապատասխանում «ցեղասպանություն» տերմինի սահմանմանը. Թուրքիայի ԱԺ նախագահ  

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության ժխտողական քարոզչության թեզերը:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Շենթոփը տեսաուղերձ է հղել Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից «Վանում կոտորած, ավեր և գրավում. ճանապարհ դեպի աքսոր» խորագրով գիտաժողովի մասնակիցներին:

Նա ընդգծել է, որ 1915 թվականի տեղահանության որոշումը հնարավոր չի լինի անվանել ցեղասպանություն, ապա նշել, որ հայերն իրենց գրեթե ողջ հռետորաբանությունը կառուցում են թուրքերի նկատմամբ թշնամանքի վրա:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ «ցեղասպանություն» տերմինի շրջանակն ամբողջովին հստակեցված է, և դրա կիրառումը շատ հստակ պայմաններ ունի: Այն միջազգային իրավական սահմանում է, և, ինչպես նշված է 1948թ. ընդունված ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայում, հանցագործությունը մատնանշող սահմանումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա իրավասու դատարանի որոշումը:

Թուրքական արդեն հայտնի և չարչրկված ժխտողական թեզերին նոր շունչ հաղորդած Շենթոփը եզրակացնում է, որ 1915-ի դեպքերը չեն համապատասխանում «ցեղասպանություն» տերմինի սահմանմանը, և դրանցում առկա չեն այն տարրերը, որոնք, ըստ միջազգային իրավունքի, թույլ են տալիս այդ դեպքերը որակել որպես ցեղասպանություն:

Շենթոփն ուղերձի վերջում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ իրենք մեծապես կարևորում են Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը և այն գնահատում որպես կարևոր պատմական հնարավորություն տարածաշրջանի համար:

Նշելով, որ չպետք է թույլ տալ, որ հատկապես սփյուռքի ռադիկալ հատվածները վնասեն այդ գործընթացը և պղտորեն հարաբերությունները՝ Շենթոփը հայտարարել է. «Բոլոր դերակատարներին կոչ ենք անում կառուցողական վերաբերմունք որդեգրել և վերոնշյալ գործընթացին աջակցություն ցուցաբերել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը